Պատրաստ ենք եկեղեցին պաշտպանել ազգությամբ հայ hարձակվnղներից. Հայկ Մամիջանյան


Պատրաստ ենք եկեղեցին պաշտպանել ազգությամբ հայ hարձակվnղներից. Հայկ Մամիջանյան
Նոյեմբեր 20 12:32 2025

«ՀՀԿ-ն իր բոլոր ռեսուրսներով կանգնած է եկեղեցու կողքին, մենք պատրաստ ենք ցանկացած անհրաժեշտ տրամաբանությամբ պաշտապանել մեր եկեղեցին՝ ազգությամբ հայ հարձակվողներից»,- այս մասին  «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա  խոսքով՝ եկեղեցին մեզ  համար սուրբ կառույց է, եկեղեցու պաշտպանությունը պետք է իրականացվի հենց այն տարբերակով, որը կորոշի եկեղեցին և Վեհափառ Հայրապետը:

Մամիջանյանը նաև նշեց, որ նման բան պատմության մեջ  չի եղել:

 «Եկեղեցին ամենաազդեցիկ կառույցներից մեկն է, բայց ես զերծ կմնամ գնահատական տալ այն հոգևորականներին, որոնք մասնակցում են մի պատարագի, որտեղ խախտվում է սուրբ պատարագի կարգը և չի հնչում Վեհափառ Հայրապետի անունը»,- նկատեց պատգամավորը: