Հայաստանն ԱՄՆ-ից որպես նվիրատվություն կստանա Toyota մակնիշի 10 ավտոմեքենա:Նվիրատվությունն ընդունելու հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Դրանք ամրացվելու են Ազգային անվտանգության ծառայությանը։
Դրանք 2025 թվականի արտադրության Toyota Fortuner, Toyota Prado, Toyota Hiace մակնիշի մեքենաներ են։ Մեքենաների ընդհանուր արժեքը գերազանցում է 500 հազար դոլարը։ Ըստ որոշման հիմնավորման՝ մեքենաները կօգտագործվեն ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։










