Վաշինգտոնում ԱՄՆ-Սաուդյան Արաբիա բիզնես ֆորումում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում իր դերակատարմանը և խոսել այդ կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգից։
«Գիտեք՝ ինչ էր այնտեղ տեղի ունենում տարիներ շարունակ։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց՝ «Չեմ կարող հավատալ, որ դուք կարողացաք լուծել, մենք երկար ժամանակ փորձում էինք լուծել այն»։
«Ես ասացի՝ «Մի՛ անհանգստացեք դրա համար, թույլ տվեք ես լուծեմ ձեր անիծյալ պատերազմը։ Պետք չէ ինձ օգնել, ինձ օգնություն է պետք ձե՛ր պատերազմի հարցում»,- պատմել է Թրամփը։










