Վաղարշապատ համայնքի ընտրությունների վերահաշվարկից հետո թվերի փոփոխություններ չկան. ԿԸՀ


Վաղարշապատ համայնքի ընտրությունների վերահաշվարկից հետո թվերի փոփոխություններ չկան. ԿԸՀ
Նոյեմբեր 19 13:06 2025

Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն ավարտվել են։  

6 տեղամասերի վերահաշվարկից հետո կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի որևէ փոփոխություն չի գրանցվել. այս մասին Aysor.am-ին ասացին ԿԸՀ-ից։

Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թվի չնչին փոփոխություն է միայն եղել։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել էին վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն էր իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկվել էր նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները