«Երկու տարի առաջ «Գազպրոմ» ընկերությունը թոշակառուների համար «խաղարկություն» էր անցկացնում, որպես նոր տարվա նվեր։ Մասնակցեցի, 50 հազար դրամ ուղարկեցի, բայց իրենց դուրը չեկավ, ասացին մինիմումը 500 դոլար պետք է ուղարկեք»,-դատախազության դիմաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց զեղծարարության զոհ դարձած թոշակառու Ռիտա Հովհաննիսյան։
Թոշակառուն նշեց, որ որոշ ժամանակ անց զանգահարել են, ասել են, որ ինքը շահել է և իր գումարը 1300 դոլար է դարձել, որը ստանալու համար որոշ գումար պետք է տա, որը նույնպես տվել է, որից հետո կրկին պահանջել են։
«Տվեցի այնքան, որ դարձավ 1300 դոլար։ Ես ասացի, որ էլ չեմ էլ կարող տալ, և չտվեցի։ Որոշ ժամանակ անց ինձ հետ կապնվեց մեկ այլ կազմակերպությունից և ասացին, որ կարող են օգնել այդ գումարը հետ ստանալ, այսքան գումար տվեք։ Տալու ժամանակ պատահական պարզվեց, որ զեղծարար են, երբ պահանջեցին միացնել բանկի հավելվածը, որ ուղարկեն գումարը, և կորցրած գումարս արդեն դարձել էր 19 մլն դրամ»,- ասաց Ռիտա Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ երկու տարի դիմում է գրել, ոչ մի բան չեն անում, նույնիսկ զեղծարարից պատահական զանգ է ստացել և հեռախոսը միացած ժամանակ պարզելէ, որ նա գտնվում է «Երևան սիթի» սուպերմարկերոտւմ, դիմել է դատախազություն, բայց երկու ամիս հետո նոր արձագանքել են։
«Կարելի է մի քիչ օպերևատիվ աշխատել, քիչ գումար չէ 192 հազար դոլար եմ կորցրել, ամեն ինչ վաճառել եմ իմ տանը՝ մեքենա, ավտոտնակ, ոսկեղեկ, նույնիսկ տան սպասքն եմ վաճառել»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով որ բանկերումէլ վարկեր ունի, թոշակով չի կարողանում փակել, հիմա էլ ֆրանսիական մի կազմակերպության իրավաբան է կապի դուրս եկել խոստացել է, որ իրեն վերադարձնի գումարը։










