Ոստիկանները արգելում են ակտիվիստների մուտքը Վեդու համայնքապետարան․ լարված իրավիճակhttps://armday.am/post/290177


Ոստիկանները արգելում են ակտիվիստների մուտքը Վեդու համայնքապետարան․ լարված իրավիճակhttps://armday.am/post/290177
Նոյեմբեր 19 12:00 2025

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ այն դեպքում, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին կարևոր են Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը և Հայաստանի հարավով նախատեսվող հաղորդակցային միջանցքը, որոնք, ըստ նրա, չեն ներառվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերի միջև նախաստորագրված խաղաղության փաստաթղթում։

Նա նշել է, որ այս «զգայունությունների» հաղթահարումից և Բաքվի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ։

Ֆիդանը նաև համոզմունք է հայտնել, որ Երևանը տարածաշրջանային խաղաղությանն ուղղված պատրաստակամությունը ցուցաբերում է հատկապես այն պատճառով, որ տեսնում է Թուրքիայի՝ հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը։

Նրա խոսքով, երկու երկրների միջև սահմանի բացումն ու տնտեսական հարաբերությունների աշխուժացումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։

Խոսելով այն պատճառների մասին, թե ինչու Թուրքիան չի շտապում այս գործընթացում, Ֆիդանը նշել է, որ նպատակն է խուսափել Հարավային Կովկասում նոր սառեցված հակամարտության առաջացումից։

«Եթե հենց հիմա կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ, այդպիսով Երևանից կզրկենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հիմնական խթանը։ Իսկ դա կարող է նոր սառեցված հակամարտության վտանգ ստեղծել, ինչը մենք չենք ցանկանում», – ասել է նա։