Դատավոր Վազգեն Ռշտունին Վարդան Ղուկասյանի եղբոր կալանավորված թոռանը ազատեց կալանքից


Դատավոր Վազգեն Ռշտունին Վարդան Ղուկասյանի եղբոր կալանավորված թոռանը ազատեց կալանքից
Նոյեմբեր 18 22:45 2025

Փաստաբան Արտուշ Հակոբյանը հայտնում է․

«2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրի համայնքի ղեկավար Վ. Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգությունների և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Նարեկ Կոլյայի Ղուկասյանի (բոլորովին վերջերս չափահաս դարձած, հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, բարձր առաջադիմությամբ սովորող) նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.10.2025 թվականի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Վ. Ռշտունու նախագահությամբ, բավարարել է պաշտպան Ա. Հակոբյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և մերժել է քննիչի միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»։