«Մի քիչ թույլ էր 57.6 %-ը, մենք ավելի բարձր արդյունք էինք սպասում, 60 %-ից ավել պետք է Արգիշտի Մեխակյանը իր թիմով հաստատ հավաքեր, բայց սա էլ ոչինչ, 50+1-ը արդեն ջախջախիչ արդյունք է»- ԱԺ-ում Մարտի 1-ով հանրային լսումների ընդմիջմանը, միջանցքում լրագրողներին ասաց Վեդի համայնքի ղեկավար, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Վսղարշապատում կիրակի տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին։
Նրա խոսքով, եթե ընդդիմության նպատակը Գյումրիի սցենարը կրկնել էր ու այն չի կրկնվում ուրեմը նշանակում է ջախջախիչ պարտություն։
«Արդյունքները գոհացուցիչ էին, բայց կարող էր ավելի լավ լիներ, միշտ ավելի շատ աշխատելու տեղ կա։ Ի՞նչ վատ կլիներ, որ ունենայինք 20, 21, 22 մանդատ, հիմա ունենք 19, էլի դժգոհ չենք»,-ասաց Գարիկ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ ինքն իրեն պարգևավճար չի տալիս, այլ ավագանին է որոշում՝ չժխտելով, որ իր պարգևավճարի նախագծին ավագանու հետ նաև ինքն է կողմ քվերակել։
«Այսինքը ես պետք է դեմ լինեի, իմ ֆրակցիան կողմ լիներ։ Եթե պետք է դեմ լինեի, կասեի՝ այս հարցը չենք բերում օրակարգ, հարգելի ավագանու անդամներ։ Այսինքը՝ հո՞ մենք մեզ ձեռք չենք առնում»,-պատասխանելով լրագրողի հարցին ասաց Սարոյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Վաղարշապատում ընտրությունների արդյունքները լավ խթան են Վեհարանն «ազատագրելու» համար, նա ասաց, որ չի մեկնաբանում, քանի որ Վեդի համայնքի ղեկավարն է, Վեհարանի գրոհելու, ազատագրելու հարցերով չի զբաղվում։
«Դեմ եմ սրբապիղծներին Վեհարանից մաքրելո՞ւն, ոչ, իհարկե։ Վեհարանն են ազատագրում, Վեհարանի դեմ մենք ոչինչ չունենք։ Վեհարանն են գրոհում, ես գրոհելու հետ որևէ խնդիր չունեմ։ Մենք չենք գնալու զենքերով, զորքով, խնդրում եմ այլ կերպ մի ձևակերպեք, այլ եզրույթներ մի կպցրեք։ Իրենք պետք է ինքնակամ հեռանան, ինձ թվում է ժամանակը մոտ է»,-ասաց Գարիկ Սարոյանը։










