Ամփոփվել են Վաղարշապատի ընտրությունների նախնական արդյունքները


Ամփոփվել են Վաղարշապատի ընտրությունների նախնական արդյունքները
Նոյեմբեր 17 10:36 2025

Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից։

Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 69866

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 69924

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31535

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 72200

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4700

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31528

Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝  5

Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31533

Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4695

Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 40688

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 132

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 1051 քվե

«Համահայկական ճակատ» կուսակցություն՝ 295 քվե

«Հանրապետություն» կուսակցություն՝ 1241 քվե

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն՝ 1692 քվե

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 1177 քվե

«Ժառանգություն» կուսակցություն՝440 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15298 քվե

«Հայրենիք» կուսակցություն՝ 1193 քվե

Անճշտությունների գումարային չափը՝ 23։