Հիշեցում իշխանությանը. 2026 թվականի ընտրություններին բացի ձեր «սիրելի» ընդիմությունից այլ մրցակիցներ էլ եք ունենալու


Հիշեցում իշխանությանը. 2026 թվականի ընտրություններին բացի ձեր «սիրելի» ընդիմությունից այլ մրցակիցներ էլ եք ունենալու
Նոյեմբեր 17 10:27 2025
Համայնքային ընտրություններում արձանագրված արդյունքները ներկայացնել որպես ապագա համապետական ընտրություններում հաղթանակի անժխտելի նախանշան ոչ միայն սխալ է, այլ նաև մանիպուլյատիվ։
Դա համեմատելի է այն իրավիճակի հետ, երբ որևէ մարզաձևում Հայաստանի չեմպիոն դարձած մարզիկը հայտարարի, թե այս հաղթանակից անմիջապես հետևում է, որ ինքը հաղթելու է նաև Օլիմպիական խաղերում։
Այսպիսի մոտեցումները քաղաքական վերլուծության և կառավարման լրջության հետ որևէ կապ չունեն և նպատակ ունեն մոլորեցնել հանրությանը։
Դրանք հերթական անգամ վկայում են Նիկոլ Փաշինյանի և նրա գաղափարակիցների կողմից կիրառվող մանիպուլյատիվ մեթոդների մասին, որոնց միջոցով փորձում են արհեստականորեն բարձրացնել իրենց քաղաքական կշռի ընկալումը։
Հ.Գ. Հիշեցում իշխանությանը. 2026 թվականի ընտրություններին բացի ձեր «սիրելի» ընդիմությունից այլ մրցակիցներ էլ եք ունենալու։
 
«Արմենիա 2026» շարժման ղեկավարի ֆեյսբուքյան գրառումը