Իհարկե հաղթելու ենք. ՔՊ շտաբում բարձր տրամադրություն է


Իհարկե հաղթելու ենք. ՔՊ շտաբում բարձր տրամադրություն է
Նոյեմբեր 16 23:54 2025

Վաղարշապատ խոշորացված համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբում բարձր տրամադրություն է։ Թեև դեռևս չեն ամփոփվել նախնական քվեարկության արդյունքները, բայց արդեն շտաբում ներկաները ծափահարություններով է արձագանքում յուրաքանչյուր դրական փոփոխություն։

«Լավագույն կանխատեսումը հաշվարկներն են, և այս պահին բավական լավ վիճակում ենք, կարծում եմ տենդեցը կպաշտպանվի, մինչև բոլոր հաշվարկները կավարտվեն։ Հիմնավոր եզրահանգումներ ունեմ, որ իհարկե հաղթելու ենք»,-շտաբից Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։