Սերժ Սարգսյանը Հայաստանի վերջին ինքնիշխան ղեկավարն էր, Փաշինյանը՝ ՀՀ վիլայեթացման մարմնավորումը


Սերժ Սարգսյանը Հայաստանի վերջին ինքնիշխան ղեկավարն էր, Փաշինյանը՝ ՀՀ վիլայեթացման մարմնավորումը
Նոյեմբեր 16 19:01 2025
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սերժ Սարգսյանը Հայաստանի վերջին ինքնիշխան ղեկավարն էր, իսկ Փաշինյանը դարձավ ՀՀ վիլայեթացման մարմնավորումը։

Փաստ է, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ՀՀ-ն վստահելի գործընկերոջ ու կանխատեսելի դաշնակցի համարում ուներ։
Հայ-ռուսական հարաբերություններն իրական դաշնակցային բնույթ ունեին ու սպասարկում էին ՀՀ շահերը։
1. Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ 49 տարով ՝մինչեւ 2044թ. երկարացվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը/2010թ/:
2. Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին։
3.Երեւանում ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն ընդունեցին ՀԱՊԿ ռազմավարության ծրագիրը։
4. ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ընդունեցին հատուկ հայտարարություն,որը ճանաչում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը/2016 աշուն/:
5.2009-2013թթ. ՌԴ նախագահներ Դ.Մեդվեդեւն ու Վ.Պուտինը,ԱՄՆ նախագահ Օբաման ու Ֆրանսիայի նախագահներ Սարկոզին եւ Օլանդը պաշտոնապես ամրագրել են Արցախի ժողովրրի ինքնորոշման իրավունքը։
6.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2015-ի ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Օլանդն ու ՌԴ նախագահ Պուտինն այցելեցին Հայաստան ու մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը։
7.Հայաստանը ՌԴ-ից ձեռք բերեց 50 հազար տոննա անվճար զենք եւ սպառազինություն։
8.Հայաստանն առաջինն էր աշխարհում,որ դաշնակից Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր»։
9.ՀՀ Աժ -ն վավերացրեց ՌԴ-ից գործարանային գներով զենքի եւ սպառազինության ձեռք բերման պայմանագիրը/300 մլն դոլարի չափով/:
10. ԵՄ պետությունները վավերացրեցին CEPA-ն,որի համաձայն ԵՄ անդամ պետություններն օրենքի ուժով ճանաչեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Սերժ Սարգսյանի բերած զենքը Նիկոլի ռեժիմը որպես «տրոֆեյ» թողեց Ալիեւին,որն էլ այն ցուցադրեց Բաքվի շքերթի ժամանակ։
Թե բա ՝ՌԴ-ն ձեր օրոք զենք է վաճառել Ադդբեջանին։
Բայց դրան զուգահեռ նախորդ իշխանությանը հաջողվել է անկեղծ այդ հարցը քննարկել ՌԴ-ի հետ ու հանգել արդյունավետ լուծման՝ ստանալով «Իսկանդերներ» ու 300 միլիոն ԱՄՆ դոլարի արտոնյալ գներով զենքի ձեռքբերման պայմանագիր,որի մի մասը նիկոլական ռեժիմը թողեց Ադրբեջանին։
Դուք ի՞նչ եք արել,կապիտուլյանտներ։
Արցախը հանձնել եք։
Հազարավոր զոհեր եք բերել։
Հրաժարվել եք 2020-ի հոկտեմբերի 19-20-ին պատերազմը կանգնեցնել։
Ադրբեջանին թույլ եք տվել օկուպացնել ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ կմ։
Ցեղասպանության դատապարտումից հրաժարվել եք։
Եկեղեցու վրա եք հարձակվել։
Ազատ խոսքին եք պատերազմ հայտարարել։
Բանտերը լցրել եք քաղբանտարկյալներով։
«Ժողովրդավարության բատիոն» ասելով պետությունը դարձնում եք թուրքական աշխարհի բաստիոն։
Ու այսքանից հետո դեռ համարձակվում եք խոսել։
Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր,իսկ Նիկոլը՝ Հայաստանի վիլայեթացման սիմվոլը։»։