«Անկախ դիտորդ» առաքելության անդամ Արթուր Սաքունցը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մինչ այս պահը լարվածություն, աճռակատման դեպքեր, որպես այդպիսին, չեն արձանագրել։
«Արդեն սովորել ենք, որ ընտրությունները ինչ-որ միջոցառում չէ, այլ երևույթ է, որը կազմակերպվում է։ Սակայն, որոշ ընտրատեղամասերում արձանագրում ենք, որ տեղամասային սենյակի մակերեսը չի համապատասխանում ընտրողների թվին։ Ցավոք, «տասովչիկների» երևույթը դեռ կա օրակարգում»,-նշեց նա։
Սաքունցի խոսքով՝ երբ ոստիկանությունը տեսնում է, որ նույն անձը շարունակաբար գտնվում է տեղամասի տարածքում, պետք է ինքը հեռացնի, այլ ոչ թե սպասի հանձնաժողովի նախագահի ցուցումին։










