Մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում, քվեարկության ուղղորդում․ «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Վաղարշապատում իր արձանագրած խախտումները 14։00-ի դրությամբ


Մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում, քվեարկության ուղղորդում․ «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Վաղարշապատում իր արձանագրած խախտումները 14։00-ի դրությամբ
Նոյեմբեր 16 15:23 2025

«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է իր արձանագրած խախտումները Վաղարշապատի ընտրություններում՝ 14։00-ի դրությամբ.

 

 
«14/47 Վստահված անձանցից մեկը պարբերաբար լքում է տեղամասը եւ վերադառնում տեղամաս առանց վկայականի եւ գրանցվելու,


14/15 Ուղղորդման երկու դեպք,

 

 
14/15 Մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում,

 
14/20 Քվեարկության ուղղորդում/բաց քվեարկություն,

 
14/45 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է,

 
14/9 Մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։


Միաժամանակ արձանագրում ենք, որ մի շարք դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները տեղում արձանագրում ու կանխում են խախտումները»։