Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահ է՝ ՔՊ-ն հաղթելու է Վաղարշապատի ընտրություններում։
«Մենք պարոն Մեխակյանի շանսերը գնահատում ենք ամենաբարձրը, նա մեծ ծավալի աշխատանք է իրականցրել իր պաշտոնավարման ամբողջ շրջանում, հետո՝ մեր թիմը հրաշալի քարոզարշավ է իրականացրել»,- լրագրողներին ասաց նա։
Խուդաթյանը հայտարարեց, թե Էջմիածնում իրենց հանրահավաքի բազմամարդությունը խառնել է ընդդիմության պլանները։
«Օրինակ՝ «Մայր Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ քաղաքացի, նույնը վերաբերում է նաև «Հաղթանակ» դաշինքի հանրահավաքին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










