Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7․56%-ը. ԿԸՀ


Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7․56%-ը. ԿԸՀ
Նոյեմբեր 16 12:38 2025

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են։ Առավոտյան 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7․56%-ը կամ 5283 ընտրող, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69866 քաղաքացի։