Մահացած և անծանոթ մարդկանց տվյալներ՝ ընտրողների հասցեներում. 14/13 ընտրատեղամաս


Մահացած և անծանոթ մարդկանց տվյալներ՝ ընտրողների հասցեներում. 14/13 ընտրատեղամաս
Նոյեմբեր 16 12:15 2025

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները` 11։00-ի դրությամբ։

14/1 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

14/07 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

14/07 Սարքի արտահանած կտրոնի թիվը և մատյանի թիվը չեն համապատասխանում, այնուամենայնիվ թույլատրվեց ընտրել

14/13 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։ Ըստ հանձնաժողովի անդամի բացատրության՝ առանձին չեն հաշվել յուրաքանչյուր խմբաքանակը։

14/13 Սարքը չի ճանաչել անձը հաստատող փաստաթուղթը, երկու անձի մասով տվյալները վերաբերել են մահացած, ընտրողի հասցեում գրանցված այլ անձանց։

Խախտումներն արձանագրվել են գրանցամատյանում։