«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը իր քվեարկությունը կատարում է հանուն իր քաղաքի զարթոնքի, այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
«Քվեարկում եմ հանուն հայի արժանապատվության»,-ասաց Մանուկյանը։
Նա ասաց, թե ընտրապայքարի ընթացքում տեսել է, որ մարդիկ կարողացել են թմբիրից ձերբազատվել։
«Մարդիկ հասկացել են, որ ազգ ու երկիր է վերանում։ Այս իմաստով ընդդիմության հաղթանակը կա, մնում է այդ ամենը վավերացվի քվեների տեսքով»։
Խաչիկ Մանուկյանն ասաց, որ կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում է։
«Իհարկե՛, կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում եմ։ Եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր եղած քվեները։ Կմիավորվենք և միասնաբար կկարողանանք լուրջ խնդիրներ լուծել»,-ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն։










