Նոյեմբերի 17-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հավաքվելու են դատարանի մոտ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի


Նոյեմբերի 17-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հավաքվելու են դատարանի մոտ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի
Նոյեմբեր 15 20:46 2025

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերում, որոնցով ծանուցում են, որ գալիք երկուշաբթի նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ին շարժման անդամները հավաքվելու են դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու գրեթե հինգ ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։

 

Հիշեցնենք, նոյեմբերի 17-ին առավոտյան 10.00-ից դատարանը սկսելու է քննել ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացրած միջնորդությունը «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: