«Այս իշխանությունը կարմիր գծերը վաղուց է հատել». պատգամավորը ՔԿՀ-ում տեսակցել է Դավիթ Համբարձումյանին


«Այս իշխանությունը կարմիր գծերը վաղուց է հատել». պատգամավորը ՔԿՀ-ում տեսակցել է Դավիթ Համբարձումյանին
Նոյեմբեր 14 17:48 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին:

«Ցավով պետք է արձանագրել, որ Դավիթով ապօրինի կալանավորումներն ու դատավճիռները չեն սահմանափակվել ու չեն սահմանափակվի այնքան ժամանակ, քանի փաշինյանական իշխանությունը պաշտոնավարում է:

Բռնությունն ու քաղաքական հետապնդումներն առօրյա գործելաոճ դարձրած ռեժիմն անընդհատ ամրապնդում է երկրում բռնապետության կառուցման իր ծրագիրը, ինչը նշանակում է, որ ապօրինությունների շղթան շարունակելու է:

Կարծում եմ, որ որևէ մեկն այլևս չի կասկածում, որ այս իշխանությունը կարմիր գծերը վաղուց է հատել և դրսևորվող ապօրինությունների պրոցեսը կանգ չի առնելու»,- գրել է Աբրահամյանը։