Մեքսիկական սերիալների աստղ Օսվալդո Ռիոսը հայ հեռուստադիտողին հայտնի է հատկապես «Կասսանդրա», «Բլանկոյի այրին» սերիալներից։ Սակայն քչերը գիտեն, որ նա ծագումով հայ է։
Օսվալդո Ռիոսը՝ Օսվալդո Ռիոս Ալոնսո ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 25-ին Պուերտո Ռիկոյի Կարոլինա քաղաքում։ Ծագումով հայ դերասանը կարիերան սկսել է որպես երգիչ և կիթառահար, հանդես է եկել Պուերտո Ռիկայի մի շարք երաժշտական խմբերում։
Համալսարանում ուսումնասիրել է հոգեբանություն։ Ավարտելով համալսարանը՝ աշխատել է մանկական հոգեբան։ Այնուհետև մտել է մոդելային բիզնես, որն էլ հենց բացել է էկրանի դռները Օսվալդո Ռիոսի առջև։ 1990 թվականից նկարահանվել է Պուերտո Ռիկայի, Վենեսուելայի, Կոլումբիայի, Մեքսիկայի և այլ երկրների հեռուստատեսային ընկերությունների սերիալներում։
Նրա ամենահայտնի դերը «Կասսանդրա» սերիալում կատարած Իգնասիո Կոնտրերասի դերն է։ 1992 թվականին «Այն լողափում» նովելի ռեժիսոր Գրասիո Դ՛Անջելոն և սցենարիստ Դելիա Ֆիալլոն հրավիրում են Օսվալդո Ռիոսին նկարահանվելու իրենց նոր նախագծում՝ «Կասսանդրա» սերիալում։ Ռիոսի և Կորայմա Տորրեսի դուետը այնքան է դուր գալիս հանդիսատեսին, որ նրանց մասնակցությամբ այս օճառային օպերան հայտնվում է Գինեսի Ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ լեզուներով թարգմանված շոու։
1993 թվականին նա նկարահանվում է վենեսուելական «Երեք ճակատագիր» սերիալում, որը ցուցադրում են ԱՄՆ-ում իսպանալեզու Telemundo ալիքով։ 1996 թվականին նա խաղում է Իոլանդա Մոնգեյի հետ կոլումբիական «Բլանկոյի այրին» սերիալում, որը բարձր վարկանիշ է ձեռք բերում Իսպանիայում, Ինդոնեզիայում, Թայվանում և այլ երկրներում։
1996 թվականին դերասանը երեք ամիս անցկացնում է Պուերտո Ռիկոյի բանտում այն բանից հետո, երբ նրա նախկին ընկերուհի Դեյզի Աննետ Սանտյագոն նրան մեղադրում է ընտանեկան բռնության մեջ։ Ռիոսին ձերբակալում են Մայամիում «Ըմբոստհրեշտակ» հեռուստանովելի նկարահանման ժամանակ։ Նրա հաջորդ աշխատանքը կոլումբիական «Ռաուզան» սերիալում, որը եթեր է դուրս գալիս 2000 թվականին, բարձր գնահատականի է արժանանում քննադատների կողմից և արժանանում բազմաթիվ մրցանակների տարբեր երկրներում։ Զուգահեռաբար Ռիոսը սկսում է նկարահանվել մեքսիկական Televisa հեռուստահսկայի «Գրկիր ինձ ամուր» սերիալում։
2002 թվականին դերասանը նկարահանվում է «Վայրի կատու» սերիալում։ 2004-2005 թվականներին նա հանդես է գալիս «Մայամիի հատուկ ջոկատ» սերիալում։ 2006-ին Օսվալդո Ռիոսը նկարահանվում է Պուերտո Ռիկոյում Telemundo ալիքի «Ճանապարհ» ֆիլմում և «Որոշում» սերիալում։
2007 թվականին Օսվալդո Ռիոսը ստանում է գլխավոր հերոսի հոր դերը կոլումբիական «Զորրո․ Սուսեր և վարդ» սերիալում։ 2008 թվականին դերասանը նկարահանվում է Մեքսիկայում «Երդում» հեռուստանովելում Նատալյա Ստրեյնարդի հետ։ 2009 թվականին Օսվալդո Ռիոսը ստանում է ազնվազարմ նավաստի Խուան դե Դիոսի դերըմեքսիկական «Վայրի սիրտ» նովելում։ 2010 թվականին հաջողությամբ հեռուստաեթեր է դուրս գալիս «Սիրո տրիումֆ» սերիալը, որտեղ Ռիոսը նկարահանվում է Վիկտորիա Ռուֆֆոյի հետ։
1986 թվականի փետրվարին Օսվալդո Ռիոսը ամուսնանում է դերասանուհի Սուլլի Դիասի հետ, նույն թվականի դեկտեմբերին նրանք ամուսնալուծվում են։ Նրա երկրորդ կինն է դառնում լրագրող Կարմեն Դոմինիսկին։ 1990 թվականին նա դերասանին որդի է պարգևում, բայց նրանք ևս ամուսնալուծվում են։
2000 թվականի հուլիսին Օսվալդո Ռիոսը ամուսնանում է երրորդ անգամ․ նրա ընտրյալ է դառնում դերասանուհի Ջերալդին Ֆերնանդեսը։ 2001 թվականին ծնվում էնրանց որդին։ 2004 թվականին փլուզվում է դերասանի երրորդ ամուսնությունը։
2006 թվականի սեպտեմբերին մամուլը հայտարարում է, որ «Որոշում» սերիալի նկարահանման հրապարակում Օսվալդո Ռիոսը սիրավեպ է ունեցել գործընկերուհի Իվելին Խիրոյի հետ։
2009 թվականին Օսվալդո Ռիոսը և մարզուհի Կասսիանա Ռոսսոն որդի են ունենում։ Օսվալդոն նաև սիրավեպ է ունեցել այն ժամանակ դեռևս սկսնակ երգչուհի Շակիրայի հետ։
Աղբյուր՝ People.am