Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ ընդդիմությունը պարտվելու է 2026 թվականի ընտրություններում։
«Ժողովու՛րդ, վերջացել եք, սպառվել եք»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
Սիմոնյանը զարմացած է՝ ինչո՞ւ են ընդդիմադիրներն Ազգային ժողովից աշխատավարձ ստանում, եթե աշխատանքի չեն գնում։
«Պրեմյաները, որ տալիս եմ, ինչո՞ւ եք վերցնում, առաջ ձևական հանձնում էիք ինչ-որ ֆոնդերի, հիմա խի՞ եք վերցնում, ինչո՞ւ եք փող ստանում, եթե դուք գործի չեք գալիս»,- նշեց նա։
Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին կոչ արեց չժպտալ։
«Դուք պետք է միշտ տխուր լինեք, մի՛ նյարդայնացեք, հասկանում եմ՝ շատ եք նյարդայնանում, որովհետև այն նավը, որ լքեցիք, չխորտակվեց»,- նշեց նա։










