Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարություններն արվում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների զարգացմանը աջակցողների հետապնդման ֆոնին. Զախարովա


Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարություններն արվում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների զարգացմանը աջակցողների հետապնդման ֆոնին. Զախարովա
Նոյեմբեր 10 22:27 2025

Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել բոլոր հնարավոր մտահոգությունները, որոնք Հայաստանը կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Vesti.ru-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ դիվանագետին խնդրել են մեկնաբանել վերջերս Հայաստանում Երևանի դեմ իբր վարվող «հիբրիդային պատերազմների» մասին խոսակցությունների հաճախակիացումը։ Զախարովան հաստատել է, որ նման մի շարք հայտարարություններ իսկապես արձանագրվել են փորձագետների և հայ պաշտոնյաների կողմից։

«Հիշեցնեմ, որ «հիբրիդային պատերազմներ» հասկացությունը հորինվել և անմիջապես ակտիվորեն կիրառվել է ամերիկացի ռազմական տեսաբանների կողմից։ Ոչ այնքան վաղուց, Հայաստանի հարևան Վրաստանում «համատեղ Արևմուտքի» երկրները կրկին կոպտորեն միջամտեցին ներքաղաքական գործընթացներին, բորբոքեցին «Մայդանի» տրամադրությունները, զրկեցին Թբիլիսիին իր զարգացման ուղին ընտրելու ազատությունից և սկսեցին բացահայտ քաղաքական շանտաժի ենթարկել՝ սպառնալով զրկել նրան արդեն իսկ պատրանքային եվրոպական հեռանկարից»,-նշել է նա։ Մեկնաբանությունը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։

Արտգործնախարարության խոսնակը ընդգծել է, որ Ռուսաստանը մերժում է նման մոտեցումը և հարգում է ցանկացած ժողովրդի ինքնիշխան ընտրությունը։ Սակայն, նշել է դիվանագետը, Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները արվում են հանրապետության և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացմանը աջակցողների հետապնդման ֆոնին։

«Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները ինչպես խորհրդարանական խողովակներով, այնպես էլ համապատասխան նախարարությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների շրջանակներում, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ ռուս-հայկական հարաբերությունների շուրջ տեղեկատվական միջավայրը շտկելու նպատակով», - հավելել է Զախարովան։