Տեղական ինքնակառավարումը վերածվել է տեղական ինքնամարման. Էդգար Ղազարյան


Տեղական ինքնակառավարումը վերածվել է տեղական ինքնամարման. Էդգար Ղազարյան
Նոյեմբեր 10 22:06 2025

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.

««Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով նոյեմբերի 10-ը նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի (Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի) պաշտոնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավակնել է դառնալ Երևանի քաղաքապետ, սակայն չի ընտրվել, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եղել է Երևան համայնքի ավագանու անդամ։ Նրանցից ոչ ոք այսօր չի շնորհավորել պետական տոնի առթիվ։ Նրանց համար ժողովրդի կողմից ընտրված մարդիկ ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Նրանց համար ոչ մի արժեք չեն ներկայացնում այն համայնքային ծառայողները, որոնք կոչված են տեղական մակարդակում հանրային ծառայություններ մատուցեն մեր ժողովրդին։ Նրանք մեր պետական տոները չեն շնորհավորում, փոխարենը շտապում են շնորհավորել Ադրբեջանին և Թուրքիային՝ իրենց կրոնական տոների առթիվ՝ զուգահեռաբար քանդելով մեր կրոնն ու եկեղեցին։

Այս իշխանությունների համար համայնքի ղեկավարները միայն միջոց են սպասվող իշխանազավթման գործողություններում, դրա համար յուրայինները խրախուսվում են՝ չնայած իրենց կոռուպցիոն խայտառակ բացահայտումների, իսկ ընդդիմախոսները կամ գնդակահարվում, կամ՝ ձերբակալվում։

Հայաստանում վաղուց տեղական ինքնակառավարումը դադարել է լինել որպես ժողովրդավարական հասարակարգի ինստիտուտ, այն աստիճանաբար մարել է և վերածվել բռնապետական համակարգի տեղական գործիքի՝ բռնապետիկներ դառնալով բռնապետի ձեռքում։