Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․
«Ժամանակ առ ժամանակ անդրադառնալու եմ նրան, թե ինչպիսին է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատական պրակտիկան՝ ցույց տալու համար, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ և, որ վերջինս դասական քաղբանտարկյալ է։ Հիշեցնեմ, որ Դ. Համբարձումյանին դատարանը մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել 6 տարի 3 ամիս ժամկետով։
Այսպես ԵԿԴ/0039/01/13 քրեական գործով մեղադրյալի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել 6 տարի ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ վերջինս մեղադրվել է՝
1) ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն)
2) ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն)
3) ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( խոշոր չափով թմրամիջոցի շրջանառություն)
Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չարձագանքել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է»:










