Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով. Էրդողան


Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով. Էրդողան
Նոյեմբեր 10 14:37 2025

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով. լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Էրդողանը խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ նշել է, որ գոհ է. «Ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորության պատուհան՝ հարատև խաղաղության և անվտանգության համար»: