Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմվի. դատարանը կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին


Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմվի. դատարանը կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին
Նոյեմբեր 10 13:52 2025

24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը, հայտնում է «Լուրեր»-ը։

 

Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո:

 

Ըստ հանրային մեղադրողի՝ նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն: