«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացեց իր առաջին տարածքային կառույցը Կապանում։
Սյունիքի մարզից սկսելը խորհրդանշական նշանակություն ունի նախաձեռնության անդամների համար․ այն մեր հաղթանակների, սխրանքների դարբնոցն է, այստեղից է սկսվում մեր հայրենիքի վերածնունդը, հայտնում են նախաձեռնությունից։
Բացման խոսքով հանդես են եկել «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը, Կապանի տարածքային կառույցի ղեկավար Հրայր Խաչատրյանը, «Շանթ դաշինքի» նախագահ Շահեն Հարությունյանը։
Տեսանյութն` այստեղ










