Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում մեկարկել է պատարագը, որին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի խումբ ՔՊ-ականներ։
Նիկոլ Փաշինյանը գրել է, թե պատարագը «մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար է»։
Մինչ պատարագի մեկնարկը՝ ՔՊ-ականները կարգալույծ հռչակված Վարդան Հունանյանի հետ աղոթեցին։
Նշենք, որ պատարագը մատուցում է Տեր Թադեն. նրա հարցը Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբում է։ Նա էլ, ինչպես Վարդան Հունանյանը, մասնակից է դարձել Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված կեղծ պատարագին։










