Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ընդգծում է՝ Փաշինյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից հետո սոցցանցում ակտիվ գրառումներ անելով, փորձում է ոչ միայն հասարակության ուշադրությունը շեղել, այլև իր կողմից Ադրբեջանին արվելիք նոր զիջումների մասին է «անոնսում»։
«Ասացին, որ Նիկոլն իր էջում էլի հիստերիկացել է։ Մի կերպ (քանի որ բլոկել են ինձ) կարդացի գրառումները։
Ըստ իս՝ առնվազն 2 շերտ կա այդ հիստերիկայում։
Արտաքին շերտը Սերժ Սարգսյանի հարցազրույցին պատասխանելով՝ իրականում այդ հարցազրույցից շեղելն է։ Հիստերիկ տոնը հենց դրա համար է, ինչպես նաև «հավաքվեք 50 հոգով, եկեք զենքերը նայեք» կապիկությունը, որը, բնականաբար պետք է մարդկանց մոտ համեմատություններ առաջացնի 44 օրյայի «հավաքվեք 30 հոգով» կապիկության հետ ու բուռն քննարկումների թեմա դառնա։
Նույն տրամաբանության մեջ է նաև Ալենի տաքսի քշելու ֆոտոն։
Երկրորդը, սակայն, ավելի լուրջ թեմա է. Նիկոլն անոնս արեց նոր հողեր հանձնելու մասին։ Էն «վերադարձնելու ենք Արծվաշենը» իրականում հենց հակառակի մասին էր՝ այսպես կոչված «անկլավները» (ինչը սխալ անվանում է, բայց հիմա չխորանամ) ադրբեջանցիներին հանձնելու»,- սոցցանցի իր էջում գրել է Կարեն Վրթանեսյանը։










