Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը:
«Առավոտ լուսո՝ ժամը 06-ից մինչև 08-ը, կապիտուլյացիա ստորագրած անձն իր ֆեյսբուքյան էջում արդեն հինգ հատ ստատուս է հրապարակել: Ու դեռ կշարունակի հրապարակել, կարծում եմ:
Երրորդ նախագահի հարցազրույցում շոշափված թեմաները բավականին զգայուն ու թափանցիկ էին՝ հատկապես դրսի ու ներսի կոնկրետ հասցեատերերին արված քաղաքական ակնարկները:
ՔՊ-ում դեռ երկար են վերլուծելու ասվածի հետևանքները:
Հ.Գ. 1. Բա, եթե այդպես վստահ խոսում ես վերջին տարիների սպառազինությունը, տեխնիկան ու ինժիներական նորարարությունները ցույց տալուց, ինչո՞ւ ես այդպես նսեմացել ու կուչ եկել Բաքվի ռեժիմի առջև: Ինչո՞ւ ես մինչև վերջին տարածքն ու կենսական ռեսուրսը հանձնում թշնամուն: Ինչո՞ւ է ավելի ու ավելի սաստկանում «Զանգեզուրի միջանցք» խոսույթը:
Բա, որ լավ կառավարիչ, անվտանգության լավ երաշխավոր ու լավ բանակցող ես քեզ համարում, ո՞ւր է Արցախը, ո՞ւր են մեր Զինված Ուժերի լավագույն տղերքը, ու՞ր է մեր ժողովրդի հպարտությունն ու ապագայի նկատմամբ հավատը, ու՞ր է ինքնիշխան ու ապահով Հայաստանը...
Սպառազինությունը ցույց տալու համար չէ, այլ պետության շահերն առաջ տանելու և անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանելու համար:
Քեզ ու խունտային վստահված հայրենիքը, նրա պաշտպանության համար կուտակված ահռելի դիվանագիտական, ռազմաքաղաքական ու սպառազինության ռեսուրսները հանձնել եք թշնամուն ու եկել հիմա ի՞նչն ես ուզում ցույց տալ, եվրադիտորդների՞ն...
Հ.Գ. 2. Հիմա, կարծում եմ, պարզ է, թե որն էր Սերժ Սարգսյանի ելքը փակելու՝ վերջին օրերի դատաիրավական քյանդրբազության նպատակը»,- գրել է Զաքարյանը։










