Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. ՀՀ երրորդ նախագահ


Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. ՀՀ երրորդ նախագահ
Նոյեմբեր 8 00:05 2025

«Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, ապա կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյա պատերազմը սկսվելու օրը վարվեցի»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ բոլորը գիտեին, նաև իշխանություններն են մի քանի անգամ ասել, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվելու են ռազմական գործողություններ՝ միաժամանակ ընդգծելով, որ ամենակարևորը պատերազմը սկսվելու նախորդ օրն է։

Սերժ Սարգսյանը թվարկեց, թե ինչ գործողություններ կաներ. «Նախ կզանգահարեի Գլխավոր շտաբի պետին, կասեի՝ արդյոք զորքերը բերել են առաջին մարտական պատրաստականության։ Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո միևնույնն է՝ կզանգահարեի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին ու կտայի նույն հարցը։ Բացասական պատասխանի դեպքում, պարզ է, թե ինչ տեղի կունենար, որովհետև այդպիսի վերաբերմունքն ուղղակի բոլոր նորմերից դուրս է։ Հանցավոր է։

Հետո կհարցնեի՝ արդյոք հասցրել եք անել հետևյալ գործողությունները՝ համալրե՞ք եք առաջնագիծը, տեղափոխե՞լ եք հակաօդային պաշտպանության միջոցները, տեղափոխե՞լ եք մեր հրետանային միջոցները, արձակուրդից հե՞տ եք կանչել արձակուրդում գտնվող հրամանատարներին, այդպիսի բազմաթիվ հարցեր։

Ես սա չեմ ասում հետին թվով արդեն իմանալով, որ ինչպես ասում են, առաջին օրը մեր հակաօդային պաշտպանության միջոցների կեսն արդեն ոչնչացվել էին, նաև հրետանային միջոցներից և այլն։ Սրանք այն պարզունակ բաներ էին, որ պետք էր անել»։

ՀՀ երրորդ նախագահը նշեց՝ զարմանում է, թե ինչպես է հնարավոր մի քանի ժամում կորցնել հակաօդային պաշտպանության միջոցների կեսը։

«Անհնար է»,- ընդգծեց նա։

Այնուհետև շարունակեց. «Ես գլխավոր շտաբի պետից ստանալով պատասխան, որ այո, ես արդեն կհարցնեի՝ արդյոք նույն պատրաստականության են բերել նաև մեր հեռահար հարվածային միջոցները։ Դրական պատասխանից հետո, բնականաբար, արդեն վստահ կլինեի, որ եթե սկսվեն ռազմական գործողությունները, առաջինը դրանք պետք է արվեին։

Այն ժամանակ մենք ունեինք անօդաչու թռչող սարքեր, ճիշտ է, հետախուզական, գիշերային դիտարկման սարքավորումներ, հստակ կարելի էր տեսնել, թե, իրոք, այն գործողություններն, որոնք առավոտյան պետք է սկսվեին, արդեն սկսվում են, թե ոչ, որովհետև զորքերի համախմբում կլիներ, անհնար էր չնկատել այդ ամենը։ Կսպասեի մինչև այն պահը, երբ իրենց առաջին հարձակումը լիներ, և կօգտագործեինք հզոր միջոցները։ Դա կարող էր բերել նույնիսկ այդ հարձակողական օպերացիայի կանխարգելմանը, ձախողմանը»։

Ս. Սարգսյանը նշեց, որ Ապրիլյանն իրենց համար հանկարծակի էր, գտնվում էր ԱՄՆ-ում, օդանավում զանգել ու ասել են ռազմական գործողություններ են սկսվել. «Ընդամենը զանգել եմ պաշտպանության նախարարին և ասել եմ մեր պաշտպանողական պլանը, գործողությունների պլանը դրե՞լ եք գործողության մեջ, թե՞ ոչ։ Ասաց՝ այո։

Զանգել եմ պաշտպանության բանակի հրամանատարին, ուղղակի իմ աջակցությունն եմ հայտնել, ասել եմ, որ ...»։