Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին. Թաքեր Կարլսոնի հարցը Նարեկ Կարապետյանին


Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին. Թաքեր Կարլսոնի հարցը Նարեկ Կարապետյանին
Նոյեմբեր 7 23:26 2025

Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին, Նարեկ Կարապետյանին հարց ուղղեց ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը, որը հյուրընկալել է Սամվել Կարապետյանի եղբորորդուն:

 

Կարապետյանը նշեց, որ իշխանությունները հակաեկեղեցական արշավը սկսել են ամիսներ առաջ՝ հարձակումներ ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Թաքեր Կառլսոնն իր զարմանք արտահայտեց, որ Հայաստանում կալանավորված արքեպիսկոպոսներ կան։

 

Նարեկ Կարապետյանը հայտնեց՝ այսօր իշխանությունները ցանկանում են խլել Սամվել Կարապետյանի հայաստանյան բիզնեսները, բայց Սամվել Կարապետյանը շարունակում է պաշտպանել իր եկեղեցին ու հավատքը։