«Ես տոմսեր էի ձեռք բերել, որպեսզի նոյեմբերի 8-ին 8-9 օրով գնային արտերկիր ու հետ վերադառնային, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով իր նկատմամբ՝ երկրից դուրս մեկնելու արգելք սահմանելու խափանման միջոցը։
Նա հիշեցրեց, որ դատախազները բողոք բերեցին դատարաններ, դատարանները նորից մերժեցին դատախազների բողոքը, բայց երեկոյան ուշ ասել են, որ որ այլ քրեական գործով հատուկ քննչական կոմիտեն հրավիրում է հարցաքննության։
«Պայմանավորվեցինք՝ ոչ թե գիշերով լինի, հաջորդ օրը առավոտյան։
Բնականաբար, գնացի այդ հարցաքննությանը, ընտրեցին խափանման միջոց»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նա մանրամասնեց, որ դա նոր քերական գործ չէ, հարուցվել էր 2019 թվականին, այդ քրեական գործն այս տարի գնացել էր դատարան։
«Բայց այդ քրեական գործում կար մի դրվագ, եթե քննչական կառույցների, դատախազության համար հավաստի էր, իրենք ունեին ողջամիտ կասկած, որ հավաստի է, կարող էին այդ քրեական գործի հետ միասին ուղարկել դատարան, բայց քանի որ ցուցմունք տվողը առերես հարցաքննության ժամանակ հրաժարվել էր իր ցուցմունքից, ասելով՝ թարգամանիչն է սխալ թարգմանել, երևի այն ժամանակ եկել էին այն եզրակացության, որ չարժի մտցնել քրեական գործի մեջ։
Այսինքն նոր քրեական գործ դեռևս չկա»։
Դիտրակմանը՝ այսինքն, ըստ էության, խնդիրը Ձեզ երկրից դուրս գալ թույլ չտալու մեջ է, Սերժ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ, այո։ Չեմ կարող գնահատական տալ, բայց ժամանակի ընթացքում կպարզվի»։










