Մենք արդեն 7 տարի է՝ հայտնվել ենք մի իրավիճակում, որը երբեք չէինք կարող պատկերացնել: Երբևէ չէինք կարող պատկերացնել, որ ադրբեջանցիները ազատ ելումուտ կունենան Հայաստանում, ինչպես չէինք կարող պատկերացնել, որ ՀՀ իշխանությունների օգնությամբ Արցախը կհանձնվի թշնամուն»,- Aysor.am-ին ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով 3 ադրբեջանցի «զբոսաշրջիկի»՝ Հայաստան գալու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը:
Ըստ նրա՝ հավանաբար այդ զբոսաշրջիկների մեջ է նաև հային Արցախում սովի մատնողներից, ոչնչացման տանողներից մեկը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի հայտնի «էկոակտիվիստը».
«Նա այսօր շատ հանգիստ այց է կատարում Հայաստան, պաշտոնական ընդունելության է արժանանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ»:
Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով, հայ հասարակության սթափ հատվածը շատ լավ է հասկանում նման այցերի հետևանքները.
«Ակնհայտ են այդ այցերի բոլոր վտանգները: Թուրքի, ադրբեջանցու սողոսկելը հանրապետություն ունի միայն մեկ՝ զավթողական նպատակ»:










