Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան


Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան
Նոյեմբեր 7 20:13 2025

ՀՀ քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այդ մասին «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

Ավելի վաղ Վահան Քերոբյանը ձերբակալմսն մասին հայտնել էր նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը։ Իրավապահները խուզարկել էին նախկին նախարարի տունը։ ՔԿ-ն էլ հայտարարել էր, թե հանցավոր կազմակերպություն է բացահայտվել, որի շրջանակում 12 անձի ձերբակալելու որոշում է կայացվել, իսկ 7-ը ձերբակալվել են։ 

«Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ, սակայն մեզ պատասխանեցին, որ Եգորյանը հրաժարվում է լրագրողների հետ շփվել և որևէ տեղեկատվություն կամ պարզաբանում տալ չի պատրաստվում