Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել, վերափոխել ԶՈւ առջև դրված խնդիրները. Զաքարյան


Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել, վերափոխել ԶՈւ առջև դրված խնդիրները. Զաքարյան
Նոյեմբեր 7 18:13 2025

«Այս իշխանությունների 7  տարիների գործողությունները համաշխարհային քաղաքականության մոտ բերել է  հստակ պատկերացում, որ սրանք  մորթապաշտ քաղաքական ուժ են»,- «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները» թեմայով պանելային քննարկմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Ըստ նրա, այս պայմաններում Հայաստանի  պետականության գոյությունը զուտ պայմանավորված է  այն բանով, որ Հարավային Կովկասում  գերտերությունների պայքարը չի ավարտվել, իներցիայի ուժով Հայաստանը գոյություն ունի։

«Արցախը  կորցնելուց, Արցախը պոկելուց հետո Հայաստանի անվտանգայի միջավայրը շատ թուլացել է»,- ասաց նա։

Ա. Զաքարյանն ընդգծեց, որ մեզ անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել, վերափոխել, վերաիմաստավորել  Զինված ուժերի առջև դրված խնդիրները։  

«Նիկոլը վերջերս տգիտությունը  ի ցույց դնելով ասում է՝ պետք է  մարտունակ բառը փոխենք պաշտպանունակ բառի, առանց հասկանալու, որ  մարտունակը վերաբերում է  բանակին,  պաշտպանունակը՝ պետությանը։ Երկու տարբեր բաներ են, իրար հետ անհամեմատելի բաներ»,- ասաց  նա։

Զաքարյանը նշեց, որ այս իշխանությունները հենց խոսում են բանակի մասին, ասում են՝ այսքան աշխատավարձ են ստանում,  այսինքն՝ «փողով է չափվում»։  

Մանրամասն՝ տեսանյութում։