ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը կարծում է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թշնամական հռետորաբանությունն իր ներքին լսարանի համար է։
«Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևն օգոստոսի 8-ի փաստաթղթից այդքան էլ բավարարված չէ, ես տեսնում եմ չբավարարված մարդու կոմպլեքս»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ է ուզում Ալիևը՝ նա արձագանքեց՝ «միջանցք»։
«Իրենք կոնկրետ միջանցք են ուզում՝ 3-րդ պետությունների հսկողությամբ, ավելի շատ իրենց դաշնակից պետությունների հսկողությամբ, ոչ թե՝ մեր։ Դա չստացավ, դրա համար իմ մոտ տպավորություն է, որ բավարաված չէ»,- ասաց ՔՊ-ականը։










