Հաջողությունների պատմությունը մեզ մոտ սկսվեց 2024 թվականին. Փաշինյան


Հաջողությունների պատմությունը մեզ մոտ սկսվեց 2024 թվականին. Փաշինյան
Նոյեմբեր 4 10:54 2025

Նիկոլ Փաշինյանն այսօր Օրբելի ֆորում 2025-ին հայտարարեց, որ հաջողությունների պատմությունը սկսվեց 2024 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը սկսեցին սահմանազատման  գործընթաց՝ Տավուշի մարզում։

«Այդ գործընթացը շատ բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք տվեց ՀՀ-ում։ Բայց պետք է ասեմ, որ ինչքան էլ այդ ընթացքում հեշտ չէր հանրությանը պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում և ինչու, այսօր տեղի ունեցածը մեզ համար հաջողության պատմություն է»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց՝ իր հանձնարարությամբ ՀՀ պետական մարմինները կազմակերպում են տարբեր այցելություններ՝ (քաղհասարակության, մտավորականության, քաղաքական, կուսակցական գործիչների) սահմանազատված Կիրանց և հարակից հատվածներ՝ ցույց տալու, թե ինչ ի նկատի ունեն խաղաղության օրակարգ ասելով։

«Առայժմ չունեմ որևէ եզակի բացասական  արձագանք այն ամենից, ինչը մենք տեղում ցույց ենք տալիս։ Սա շատ կարևոր հաջողության պատմություն է, որն ունեցավ շարունակություն։ 2024 թվականին ՀՀ-ն և Ադրբեջանը ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը և դրանք երկու երկրներում  անցան վավերացման ընթացակարգ։ Սա երկու երկրների կողմից ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որն ունի դե յուրե իրավական ուժ երկու երկրներում»,-նկատեց Փաշինյանը։

 Ըստ նրա՝ այդ համաձայնագրում ամենակարևոր արձանագրումներից մեկն այն էր, որ երկու երկրների միջև սահմանազատման համար  բազային սկզբունք է հանդիսանալու Ալմա Աթայի հռչակագիրը։

 Նրա խոսքով՝ սրանով երկու երկրներն արձանագրում են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա.«Իհարկե, այս ճանապարհին հաջողության մեծագույն պատմությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին  Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթաժողովն էր, որի  արդյունքներով ընդունվեց հռչակագիր և նախաստորագրվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն»։