«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, արձագանքելով Նաթան Սրբազանի ու Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությանը, գրել է.
«Հրապարակված ձայնագրության մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց անելու Կաթողիկոսի հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն և, ըստ խոսակցության կոնտեքստի, հանգեցնում է եկեղեցականին դժվար տեղ ծառայության նշանակման։
Հարգելի իրավաբաններ, հիմա ասեք, սա չի՞ ընկնում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի տակ։
Հ.Գ. Այ հիմա պարզ է, թե ինչու Եկեղեցին խոսեց ամենից, բայց չհերքեց իր ներսում քաղաքական պարտադրանքի առկայության մեղադրանքը»։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 236 հոդվածը վերաբերում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն։ Հոդվածի 3-րդ մասը սահմանում է.
«Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։