Մեզ չեն կարող վերածել փոշու. Սամվել Կարապետյանի դուստր (տեսանյութ)


Մեզ չեն կարող վերածել փոշու. Սամվել Կարապետյանի դուստր (տեսանյութ)
Հոկտեմբեր 17 15:28 2025

«Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս առանձին վերցրած մեկ առանձին մարդու խնդիրը չէ։ Խնդիրն այլ է, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը՝ ազատ, թե՞ վախեցած։ Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերում է մեզ բոլորիս, մեր պատվին»,-սոցիալական ցանցերում նման տեսաուղերձ է հրապարակել կալանքի տակ գտնվող բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկը։

Նա հիշեցրել է, որ իր հայրը 121 օր կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին։

«Մենք շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները։  Հայրս մեզ ասում էր, երբ քարը մոռանում է, թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշում։ Մեզ չեն կարող վերածել փոշու»,-ընդգծել է նա։