Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը պատժիչ գործողություն է ոչ այդքան իր նկատմամբ, այլ հարված է ողջ փաստաբանությանը: Գտնում եմ, որ բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով: Իրավապահ համակարգը կաթվածահար է լինելու և դա կունենա դրական հետևանք իրավունքի և օրինականության համար, քանի որ կստեղծվի հնարավորություն կանխել համակարգի վերջնական վերածումը մի խելագառ դավաճանի գրպանային ռեպրեսիվ մահակի»,- գրել է փաստաբանը: