Իջևանի նախկին քաղաքապետը և նրա որդին ձերբակալվել են


Իջևանի նախկին քաղաքապետը և նրա որդին ձերբակալվել են
Հոկտեմբեր 17 13:00 2025

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։

Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։

Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին։

Վարուժան Ներսիսյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է  1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում։