Խոսում եք 70 մլրդ դր ներդրումների մասին, բայց, ինչպես Թրամփը ձևակերպեց, «Ալիևի հայրենակիցն» Արցախում թողել է 5 մլրդ դոլարի զենք. Մխիթարյան


Խոսում եք 70 մլրդ դր ներդրումների մասին, բայց, ինչպես Թրամփը ձևակերպեց, «Ալիևի հայրենակիցն» Արցախում թողել է 5 մլրդ դոլարի զենք. Մխիթարյան
Հոկտեմբեր 17 11:27 2025

«Դուք խոսում եք պարողների մասին, բայց երկրի ղեկավարությունն ուր գնաց՝ պարեց, հետո դա հանձնեց թուրքին։  Դուք խոսում եք լացողների մասին, բայց հիմա ձեր համագումարների ժամանակ հատուկ չեխովյան պաուզա եք պահում, որպեսի ցուց տաք, որ ձեզ հուզում է այս պետության բախտն ու ճակատագիրը»,-Գյումրու ավագանու նիստին ՔՊ խմբակցության անդամներին դիմեց «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

Շարունակելով խոսքը՝ Մխիթարյանը նկատեց, թե ՔՊ-ականները խոսում են սնուցող մայրերի մասին, բայց եռաբլուրում այդ սնուցող մայրերն ոտ ու ձեռք արած քարշ են տալիս իրենց կարմիբերետավորների միջոցով։

«Դուք խոսում եք 8 տարվա ընթացքում 70 մլրդից ավել Գյումրիում արված ներդրումների մասին, բայց, ինչպես Թրամփը ձևակերպեց, Ալիևի հայրենակիցն Արցախում թողել է 5 մլրդ դոլարի զենք, ինչը հավասարազոր է 1 տրլն 900 մլրդ դրամի։

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավարը կոչ արեց բոլորին խոսել քաղաքական խոսույթով։

«Գիտեք, ճարտարախոսությամբ եթե հիմա սկսենք հանդես գալ և փաստեր առաջին պլան բերել, թե ով ինչ է արել, ինչքան է արել, ապա կա հստակ փաստ՝ 7 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը 1 մ² բնակելի տարածք Գյումրիում չի կառուցել, մնացածն արդեն  ճաշակի մեկնաբանության հարց է։ Լավ է՝ դուք եք «մանիպուլյացիա» բառն ասում, դրա օլիմպիական չեմպիոնն է ձեր քաղաքական ուժը»,-եզրափակեց Ռուբեն Մխիթարյանը։