Եթե ես լինեմ Հայաստանի վարչապետը, կասեմ Նախիջևանի, Ղարսի հարցը ի՞նչ եղավ, Վլադիմիր Վլադիմիրովիչ․ Վարդան Ղուկասյան


Եթե ես լինեմ Հայաստանի վարչապետը, կասեմ Նախիջևանի, Ղարսի հարցը ի՞նչ եղավ, Վլադիմիր Վլադիմիրովիչ․ Վարդան Ղուկասյան
Հոկտեմբեր 16 23:50 2025

Ես հայամետ եմ, ինձանից քիչ կա շատ հայրենիք սիրող։ Այս մասին Գյումրու ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ դիմելով  ավագանու ՔՊ խմբակցության անդամներին։

 

«Եթե ես լինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ես անպայման հարց կբարձրացնեմ, կասեմ՝ Նախիջևանի հարցը ի՞նչ եղավ, Վլադմիր Վլադմիրովիչ, Ղարսի հարցը ի՞նչ եղավ ու էդքան նախագահների ու վաչապետերի մեջ էնպես կպահեմ, որ դրանք մի բան էլ կզգաստանան Հայաստանի Հանրապետությունը ներկայացնողից, որովհետև դա ի ծնե է, դա ձեռքբերովի չէ, դա պաշտոնով չէ։ Մարդ իրենից պիտի էդպիսին լինի, մի խոսքով, չեմ ուզում շատ քաղաքականացնել էսօր, եթե դուք էդ հարցերը չտայիք, ես բան չէի ասի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր օրակարգ էր բերվել ՀՀ կառավարությանը դատի տալու հարցը, ու այն արժանացել էր ՔՊ խմբակցության անդամների քննադատություններին։