«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Փաշինյանին ուղղված Մեծին տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ուղերձին՝ ֆեյսբուքում գրելով.
«Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել, որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։
Արամ Ա կաթողիկոսն ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։
Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալենք։
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու: Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ մինչև հայ ժողովուրդը իր Խոսքը չասի: