ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին


ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին
Հոկտեմբեր 16 18:36 2025

MediaHub-ի տեղեկություններով՝ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին:

Նրա գործընկերներից մեկն ասաց, որ փորձում են հավելյալ տեղեկություններ ճշտել։

Հայտնի չէ, թե որ ուղղությամբ են տարել։

Պատճառը, ամենայն հավանականությամբ փաստաբանի հետևյալ գրառումն է եղել:

«Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։
Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։
Հ.գ. Ու չհամարձակվեք ասեք տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։
Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։
Զորակցությունս Սրբազան հորը»,- գրել էր նա։