Ադրբեջանի նախագահի հետ, որտեղ ներկա ենք լինում, հատկապես օգոստոսի 8-ից հետո շփումները պարբերական են լինում. Փաշինյան


Ադրբեջանի նախագահի հետ, որտեղ ներկա ենք լինում, հատկապես օգոստոսի 8-ից հետո շփումները պարբերական են լինում. Փաշինյան
Հոկտեմբեր 16 15:46 2025

«Պահվող անձանց հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ենք տանում և, բնականաբար, ամեն օր մաքսիմալ ջանք ենք գործադրում, որպեսզի ունենանք կոնկրետ արդյունքեր»,- կառավարության ճեպազրույցների սրահում լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտերում գտնվող հայերի ճակատագրին։

Ներկայացնելով խնդրի վերաբերյալ իր մոտեցումը՝ Փաշինյանն ասաց, թե քանի դեռ արդյունքներ չկան, դրանց մասին չի հայտարարում։

Անդրադառնալով Եգիպտոս կատարած այցին՝ նա ասաց, որ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահին հրավերի համար։

«Ադրբեջանի նախագահի հետ, որտեղ մենք ներկա ենք լինում, հատպապես օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո, այդ շփումները պարբերական են լինում»,- ասաց Փաշինյանը։