«Պետություն» բառի էմոցիան պետք է կարողանանք նեգատիվից փոխել պոզիտիվի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դրա համար, ըստ նրա, կան շատ հիմքեր։
«Մեր ֆունդամենտալ պրոբլեմն այնտեղ է, որ պետություն ասելով հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան, իշխանություն ասելով հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան, որովհետև մեր ենթագիտակցության մեջ չկա, որ պետությունը մեզ համար պարսկական, օսմանյան կայսրությունն է, ռուսական կայսրությունն է, բայց դա լրիվ ուրիշ գաղափարական թեմա է»,-ասաց նա։
Փաշինյանը խոստացավ՝ սրանից հետո «պոզիտիվ» ինֆորմացիաներ կծանուցեն։