Տեր Գարեգինը կալանավորվեց ծայրաստիճան անորոշ մեղադրանքի և ակնհայտ անհիմն միջնորդության պայմաններում. փաստաբան


Տեր Գարեգինը կալանավորվեց ծայրաստիճան անորոշ մեղադրանքի և ակնհայտ անհիմն միջնորդության պայմաններում. փաստաբան
Հոկտեմբեր 16 12:06 2025

Տեր Գարեգինի նկատմամբ մեկ ամիս ժամկետով որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը՝ ծայրաստիճան անորոշ մեղադրանքի և ակնհայտ անհիմն միջնորդության պայմաններում, այս մասին հայտարարել է փաստաբան Պետրոս Պետրոսյանը։

«Տեր Գարեգինը մեղադրվում է, ընդամենը, միջին ծանրության հանցանքին առերևույթ օժանդակելու մեջ և հետապնդվում է պարզապես քահանա հայր լինելու համար»,- նշել է Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ այսօր մեկ ամսով կալանավորվեց Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանը, երկու ամսով էլ՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։